«Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ Արուս Հովհաննիսյանը օրեր առաջ հերթական բժշկական պարագաները, որպես աջակցություն բաժանեց իր շահառուներին: Այս անգամ շահառուների ցանկում էին Արտաշատ Բժշկական կենտրոնը, որին բաժին է հաշմանդամների սալյակներ, հենակներ , որի մասին մենք տեղեկացանք ՀԿ ֆեսբուքյան պաշտոնական էջից և բժշկական կենտրոնի փոխտնօրեն ՝պարոն Գևորգյանի խոսքերից, ով բազմիցս իր գոհունակությունն է հայտնել հիվանդանոցին նվիրաբերված պարագաների համար:
Հիշեցնենք՝ ՀԿ -ն տարիներ շարունակ զբաղվել է սոցիալապես խոցելի խավի աջակցությամբ և այդ նպատակով իրականացրել բազմաթիվ ծրագրեր:Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի ՝ՀԿ կատարած աշխատանքների և ծրագրերի մասին տեղեկացանք նաև կազմակերպության մասին պատմող ձայներիզից, որտեղ իրենց կարծիքն էին հայտնում Արտաշատ տարածաշրջանի Սոցիալական ծառայության ղեկավար՝ Սեդրակ Սարգսյանը, ինչպես արդեն վերը նշեցինք ՝բկ փոխտնօրենը , ազատամարտիկներ, զոհհված և հաշմված զինվորների հարազատները , արցախցի շահառուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ`(գյուղապետեր) և այլոք…
Հաշմանդամ զինվորներին խնամքի կազմակերպման նպատակով Արտաշատի ՀԿ նախագահը օգնություն է տրամադրել միաժամանակ մի խումբ զինհաշմանդամ շահառուների՝ բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ, որի մասին մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց՝«Հայոց պետականության պաշտպանության Կոռնիձոր ջոկատ միավորում » ՀԿ նախագահ նույն ինքը ՝ ԵԿՄ համահիմնադիր, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, որ առավել հայտնի է որպես Կոռնիձորի Արո անունով՝ ասաց,-« Արտաշատ իրավապաշտպան ՀԿ նախագահ ՝ Արուս Հովհաննիսյանը մշտապես եղել է հաշմված զինվորների կողքին է և դրա հետ կապված վերջերս կրկին նա բաժանեց բժշկական պարագաներ թե ՛Արտաշատի բժշկական կենտրոնին և թե՛ պատերազմի վիրավոր մարտիկներին (նրանց ընտանիքի անդամալուծ կարիքավոր անդամներին) : Մեր կազմակերպությանը տրամադրեց 5 սալյակներ, իսկ մնացածը Արտաշատի բժշկական կենտրոնին ՝ սալյակներ, ցուպեր, ձեռնափայտեր և այլ բժշկական պարագաներ կարիքները հոգալու համար » , -նկատեց Խուդավերդյանը:
Արուսյակն էլ իր հերթին ասել է` երբ տասնյակ առաջարկներ և խնդիրներ կան ես չեմ կարող անհետևողական լինել խնդիրներին թեկուզ մասամբ, բայց լուծումներ տալու` սկսած հաշմանդամ երեխաներից , սոցիալապես կարիքավոր ընտանիքներին, վերջացրած սահմանը պահող մեր գյուղացիներին, բայց ում հետ… Մի խոսքով չեք պատկերացնում ինչ ցավ եմ ապրում , որ չեմ կարողանում օգնել ինձ դիմողներին, ինձանից լավ ոչ ոք չի պատկերացնում, գործի բերումով, թե ինչքան ջանք ու եռանդ է թափվում այդ պարագաները ձեռք բերելու և բաժանելու համար։
Սեփական լրատվություն