ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզում նախորդ տարի մեծածավալ աշխատանքներ է իրականացվել :Այդ մասին վերջերս խորհրդարանում նախորդ տարվա բյուջեյի կատարողականում փաստեց. Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանը անրադառնալով ծրագրերի իրականացմանը, մասնավորապես Գառնի խոշորացված համայնքում իրականացվել է ջրագծի վերանորոգման աշխատանքներ, որից օգտվում են Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ բնակավայրերը,այդ մասին «progressarmeni.com» -ի հետ զրույցում ասաց Գառնի խոշորացված համայնքի ղեկավար՝ Տիգրան Պողոսյանը:
Տարածաշրջանի ազգաբնակչության խոսքերով՝ վերջին մեկ տարում մեծածավալ աշխատանքներ է իրականացվել և ժողովուրդը խոսում էր հատկապես Գառնի համայնքի Գեղադիր և Ողջաբերդ բնակավայրերում իրականացված ճանապարհների բարեկարգման և հարթեցման աշխատանքների մասին:
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրով նախորդ տարի իրականացվել է ասֆալտապատման աշխատանքներ միջհամայնքային ճանապարհների մասով, ներդրումների մասով ևս մեծ աշխատանք է կատարվել կառուցելով քլորակայան Գառնու համայնքում կառավարության սուբվենցիոն ծրագրով:
Համայնքի ղեկավարի խոսքերով՝ Գեղադիր բնակավայրում բարեկարգվել է շուրջ 3 կմ ճանապարահատված, Ողջաբերդ բնակավայրում հարթեցվել է շուրջ 1 կմ դաշտամիջյան ճանապարհ աշխատանքները դեռևս չեն ավարտվել ընթացիկ տարում շարունակվելու են փողոցների մաքրման և բարեկարգման աշխատանքները:
Համայնքի ազգաբնակչության հետ արված հարցումներից պարզ դարձավ, որ երիտասարդ և խոստումնալից համայնքի ղեկավարին իրենց ձայնը տվել ընտրություններում նրան հավատալով , որ խոշորացվող համայնքի համար կանի այն գործերը , որոնք սպասում են իրենց հերթին, և արդեն իսկ այսօր իրականություն է դառնում այն ընտրախոստումները, որը Պողոսյանը իր քարոզարշավի ընթացքում խոստացել և լուծման ուղղություններ է առաջարկել իր ընտրողներին:
Տնտեսական ակտիվություն
Գառնի համայնքը տնտեսական ոլորտում նույնպես զարգացող է , գյուղատնտեսական ոլորտում շարունակվում են գրավիչ ծրագրեր առաջարկվել ու ներդրումներ իրականացվել, որը խրախուսվում է կառավարության կողմից և խթանող մի շարք առաջարկներ արվում , այդ են վկայում վերջերս խելացի գյուղատնտեսության ծրագրով մի շարք մոտիվացնող առաջարկները, որից օգտվել են մի շարք կազմակերպություններ այդ թվում և Հացավան բնակավայրում գործող պիստակի այգիների գործատերը, որին մենք կանրադառնանք շուտով մեր առաջիկա հրապարակումներում:
Օրերս տեղում ծանոթանալու նպատակով Գառնի համայնք էին այցելել Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն ու Կոտայքի մարզպետ ՝ Ահարոն Սահակյանը: Այցի շրջանակներում հադիպել են «Գառնի Գարդեն» ՍՊ ընկերության տնօրերին և ծանոթացել նորատունկ այգիների աշխատանքներին և իրականացված և իրականացվելիք ներդրումային ծրագրերին՝ ուղղված նուշի (70հա), պիստակի (10 հա) և ընկույզի (38 հա) այգիների հիմնմանն ու զարգացմանը։ Այնուհետև շրջել Գառնու տաճար տանող ճանապարհի շինհրապարակում, հետևել վերանորոգման աշխատանքներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրել Կոտայքի մարզի խոշորացված համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։
Անդրադարձ է կատարվել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին, որոշ համայնքներում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին և այլ հարցերին։
Տեղում խնդիրներին և ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով այցելել են «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, որտեղ Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ենթակառուցվածքների կառուցման, ճանապարհների կահավորման ավարտված աշխատանքների արդյունքը։
Սոցիալական ոլորտ , տուրիզմի զարգացում և զբաղվածություն
Գառնի համայնքում սոցիալական ուղղվածության ծրագրերը իրականացվում են մի շարք ուղղություններով ՝ 44 օրյա պատերազմի զոհերի ընտանիքներին և սոցիալական այլ խավի զբաղվածությունը ապահովելու նպատակով համայնքի ռեզերվային հողերը բաժանվել է ընտանիքներին պիստակի և նուշի այգիներ հիմնելու նպատակով:
Զբաղվածության և տարածքի ԱԻՆ փրակարարական ծառայություն ստեղծելու նպատակով Հայկական Կարմիր Խաչի ընկերության և Արտակարգ իրավիճակների նախարարության ու տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ մեր մարզի Գառնի համայնքում հիմնվել էր հրշեջ կայան և ստեղծվել հրշեջ կամավորական համայնքային խումբ:
Հ.Գ.Հիշեցնենք, որ օրերս Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ներկայացրեց Գառնի համայնք իր այցի մանրամասները, որտեղ որտեղ մասնավորապես ասվում է ՝
Գառնի համայնքում աննախադեպ շինաշխատանքներ են
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի արժեքը 53,5 մլն դոլար է։
Ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսված էր իրականացնել չորս ենթածրագրեր՝ ընդհանուր 3.4 մլրդ դրամ արժեքով։ Նախատեսված չորս ենթածրագրերից երկուսն արդեն ավարտվել են:
«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի «Խոսրովի անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի վերականգնում» ենթածրագիրը գտնվում է ավարտական փուլում, իսկ «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագիրը գտնվում է ակտիվ շինարարական փուլում, որի ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին:
Հոդվածը՝Կարինե Սարգսյանի