ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՅԳԵԶԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ

Մեր լրատվամիջոցը ,մարզային հանդիպումների շրջանակներում , դեռևս ամիսներ առաջ, այցելել էր Արարատի մարզի Այգեզարդ համայնք, որտեղ տեղում ծանոթացել էինք համայնքի նախորդ և ընթացիկ տարվա կատարվող աշխատանքներին ու խնդիրներին՝ զրուցել համայնքապետ ՝ պարոն Ազատ Ավետիսյանի հետ, կապված համայնքային նշանակության ձեռքբերումների շուրջ: Համայնքապետն իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ ծրագրեր է կյանքի կոչել , որն 3-4 տարի առաջ անհավանական էր համայնքի ազգաբնակչության համար , այդ էին ասում այգեզարդցիները, սակայն այսօր մարզի կայացած ենթակառուցվածքներով գյուղերից մեկն է դարձել: Դեռևս նախորդ տարի շուրջ հինգ հարյուր մլն դրամի ներդրում էր իրականացվել համայնքի տարբեր ծրագրերի համար, որից մի մասը կառավարության սուբվերնցիոն ծրագրերով: Եվ վերջապես հոկտեմբերի 8-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ՝ Գնել Սանոսյանի այցը Արարատի մարզ նշանավորվեց Այգեզարդ համայնք այցելությամբ:

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՝ նախարար Գնել Սանոսյանն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղեկցությամբ այցելել է Այգեզարդ համայնք, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին:Այգեզարդ համայնքում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում է 3 ծրագիր՝ համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, համայնքապետարանի և զբոսայգու բարեկարգում, բասկետբոլի և թենիսի խաղադաշտերի կառուցում:

Նախարարը հետևել է համայնքի կենտրոնական փողոցներից Ղարիբյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 47 մլն դրամ է, որից 30%-ը տրամադրում է կառավարությունը, 70%-ը՝ համայնքը: Իրականացվում է ջրահեռացման աշխատանքներ, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտի տեղադրում:
Համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նաև թենիսի և բասկետբոլի խաղադաշտ՝ ընդհանուր 44 մլն դրամ արժեքով: 65%-ը տալիս է համայնքը, 35%-ը՝ կառավարությունը: Բարեկարգվում է նաև համայնքապետարանի հարակից տարածքն ու զբոսայգին: Այգին, ընդհանուր առմամբ, բարեկարգվել է անցած տարվա սուբվենցիոն ծրագրով: Այս տարի վերանորոգում են շատրվանները, տեղադրում են ցայտաղբյուրներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 7 մլն դրամ է, 30%՝ կառավարություն, 70%՝ համայնք:

Հոդվածը կազմեց ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ














Spread the love