Ի՞նչ աշխատանքներ է տարվում մեր ազգաբնակչության շրջանում արտակարգ իրավիճակների պայմաններում արագ կողմնորոշվելու, պաշտպանվելու նպատակով իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար՝ հատկապես գյուղական համայնքներում: Խնդրի հետ կապված մենք զրուցեցինք ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ պարոն Սերոբ Դարբինյանի հետ., ով մասնավորապես կարևորեց այն փաստը , որ վերջին շրջանում հասարակության կողմից նկատվում է ավելի մեծ ուշադրություն ու ակտիվություն արտակարգ իրավիճակներում տեղեկատվություն ստանալու հարցում:
-Մենք տարին ամփոփելիս տալիս ենք վերլուծություն, և անում ենք համապատասխան եզրահանգումներ թե ինչ կարելի է փոխել ժողովրդի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար , եթե անհրաժեշտ է՝ ապա մեթոդը փոխում ենք:Եվ այսօրվա դրությամբ եթե լինի գնահատալու միջոց 10 բալանոց համակարգով ապա այսօր մեր աշխատանքը գնահատում եմ 8 բալ:Թեև մենք շատ աշխատանքներ ենք անում բնակչության հետ նրանաց իրազեկման մակարդակը բարձրացնելու համար: