«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հոլիվուդյան ռեմեյքի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ

Ռուս ռեժիսոր Մարիուս Վայսբերգը, ով նկարահանել է «Ճակատագրի հեգնանքը» հոլիվուդյան ռիմեյքը, աշխատում է «Уволить Жору» ֆիլմի վրա, որի գլխավոր դերերում հանդես կգան Դանիլա Կոզլովսկին եւ Միխայիլ Գալուստյանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես հիմա մի նախագիծ ունեմ, որը մեկնարկում եմ երկու շաբաթից։ Ֆիլմում կնկարահանվեն Միխայիլ Գալուստյանը եւ Դանյա Կոզլովսկին», – երեքշաբթի օրը «Бюллетень кинопрокатчика»-ի եթերում ասել է Վայսբերգը:

Ռեժիսորը հայտնել է նաեւ, որ նախագիծ է պատրաստում Վյաչեսլավ Դուսմուխամետովի եւ Թայմուրազ Բաջիեւի հետ։

Spread the love