Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը կքննարկվի խաղաղության պայմանագիրը

Այս ամսվա վերջին կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը, այսօր օկուպացված Շուշիում ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նա Ադրբեջանի կողմից հույս է հայտնել, որ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմակերպումը։

Իսկ ամսվա վերջին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները՝ տրանսպորտակոմունիկացիոն հարցերը եւ սահմանազատումը քննարկելու համար։

Spread the love