ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ

Այսօր հոկտեմբերի 17-ին ինչպես արդեն հայտնի էր հանրապետություն մի շարք համայնքներում ՏԻՄ ղեկավարի արտահերթ ընտրություններ էր:

Ըստ «Progressarmenia.com» տեղեկությունների մասնավորապես Գյումրիում սպասվում էր պասիվ մասնակցություն՝ ընտրողների 35-40 %-ի չափով:

Ըստ գյումրեցիների շրջանում տարածված լուրերի, եթե նախկին ընտրություններին շուրջ 60 հազար ընտրողներ են մասնակցել, ապա այս ընտրությունները անհամեմատ պասիվ են ընթանալու:Քանի որ գյումրեցիները հիմնականում մոլորվել են կուսակցությունների, դաշինքների առատությամբ. «Չգիտենք, թե որ կուսակցությունը տակից ում ստվերն է»:

Հիշեցնենք՝ Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք`«Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու:

Հոդվածը ՝ Կարինե Սարգսյանի

Spread the love