Թուրքմենստանը դիմել է Թուրքիային՝ թուրքմենների համար ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանելու խնդրանքով։
«Թուրքիայի Հանրապետությունում Թուրքմենստանի քաղաքացիների գտնվելու կանոնները կատարելագործելու եւ համակարգված վարելու նպատակով՝ թուրքմենական կողմը դիմել է Թուրքիայի Հանրապետությանը՝ Թուրքմենստանի քաղաքացիների համար ժամանակավոր հիմունքներով տարբեր կարգի վիզաների ռեժիմ սահմանելու խնդրանքով»,- ասվում է Թուրքմենստանի ԱԳՆ հայտարարության մեջ։