«ԵՍ ԴԵՌ ՉԷԻ ՏԵՍԵԼ ԱՅԴՊԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ».ՀԿ ՆԱԽԱԳԱՀ




 Progressarmenia.com-ի խմբագրություն էր դիմել ՝ «Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանը: և իր շնորհակալություննէր հայտնում ՀՀ Ազգային Ժողովի  պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանից : Տիկին  Հովհաննիսյանի խոսքերով՝ Արարատի մարզը նեկայացնող  պատգամավորներից  դեռևս տասնյակ տարիներ  չի  եղել   այնպիսի վերաբերմունք և մեծ  ժողովրդականություն վայելող պատգամավոր, ով  օր ու գիշեր 24 ժամ հասանելի է ժողովրդին: Նրանց  (դարդ ու ցավով) ապրող պաշտոնյա:  Նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Հարգելի խմբագրություն, մեր  ՀԿ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացնում սոցիալական տարբեր խմբերի ՝ մասնավորապես  հաշմանդամների, կարիքավոր ընտանիքների համար: Մենք  տրամադրում  ենք  անվճար բժշկական  պարագաներ (սալյակ, հենակ, ակնոցներ դեղորայք ) զանազան օգնություններ: Ունենք  ծրագրեր  մեր  հաշմված զինվորների  ու նրանց ընտանիքներին  օժանադակելու  նպատակով:Սակայն նախորդ տարի ինչպես գիտեք քովիդի ու 44 օրյա պատերազմի  ծանր օրերին մեր աշխատանքներն  ինչպես բոլորի՝ ավելի ծանրացավ ու քանի-որ մեր օգնության անհրաժեշտությունը ավելի ցանկալի դրաձավ շատերի համար մեզ պետք էր պետական և հանրային այնպիսի գործիչ , ով մեր ժողովրդի կողքին կլիներ ու դարդ ու ցավը կլսեր: Իսկ պարոն Աղազարյանը մեր նախաձեռությանը ականջալուր եղավ և ողջ այդ ընթացքում մեր կողքին էր:

   Այս պայմաններում  բարոյական աջակցությունը և հասարակության հետ կապը ավելի կարևոր դարձավ, ուստի Արարատի մարզում  աշխատանքները  զուգորդվեց մեր տարածաշրջանի պատգամավոր՝ պարոն Աղազարյանի  օժանդակությամբ և այս ընթքացքում պատգամավոր՝  Աղազարյանը պարբերաբար այցելել է  Արտաշատում գտնվող  մեր գրասենյակ ու հանդիպել մեր  շահառու տարբեր խմբերին: Լսել է նրանց խնդիրները  և միասին վերլուծել ենք տարբեր ծրագրեր ու համապատասխան  առաջարկություններ արվել  տվյալ թեմաների շուրջ, որպեսզի գտնենք օպտիմալ  լուծումներ  խնդիրեների  հետ կապված: Պատգամավորի ջանքերով ու միջնորդությամբ շատերը օգտվել են  անվճար բուժծառայություններից, վիրահատություններ են ստացել մեզ դիմած քաղաքացիներ:

   Հունիսի 1-ի երեխաների պաշտպանության օրվա հետ կապված միջոցառում կազմակերպեցինք և մեր պատգամավորը 40 հաշմանդամ երեխաներին  նվերներ բաժանեց, չէիք կարող պատկերացնել երեխաների և նիանց ծնողների ոգևորությունը, օրվա առիթով:

Այս ձևաչափով ՀԿ-ի միջոցով և մեր մարզի շահառուների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու և արդեն ավանդույթ դարձած հանդիպումներին ու  քննարկումներին  մասնակցելու համար   ժողովուրդը  սպասում է մեծ ոգևորությամբ:

Ես շնարհակալ եմ և բարձր եմ գնահատում պաոն Աղազարյանի կատարած աշխատանքները, որպես պատգամավոր»:

Հարգանքներով՝ «Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյան»:

Spread the love