Որոշ դեպքերում ծիծաղը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար, Sputnik ռադիոյի եթերում ասել է ռուս նյարդաբան Պավել Կոտովը։
Ինչպես նշել է մասնագետը, ծիծաղելը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար, որոնք ճնշման, անոթների, սրտի խնդիրներ, ինչպես նաեւ շնչուղիների հիվանդություններ ունեն։
Մասնագետը բացատրել է, որ եթե պացիենտը հիպերտոնիկ հիվանդ է եւ հիպերտոնիկ կրիզի ժամանակ անզուսպ ծիծաղում է, դա կարող է մահացու ելքի հանգեցնել, քանի որ ծիծաղը կարող է ճնշումը բարձրացնել։
Նյարդաբանը նաեւ նախազգուշացրել է սնունդ ընդունելու ժամանակ ծիծաղի վտանգի մասին, տեղեկացրել է NVL-ն։