Ինչպե՞ս է աղիների միկրոբիոմն ազդում հոգեկան առողջության վրա

Վերջին ժամանակներս ավելի բազմաթիվ են դառնում ապացույցները, որ մարդու աղիների միկրոօրգանիզմները կարող են ազդել նաեւ նյարդային եւ հոգեկան առողջության վրա, նշվել է Հարավարեւմտյան համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտող, հոգեբուժության պրոֆեսոր Ջեյն Ֆոսթերի հոդվածում, որը հրապարակվել է Science ամսագրում։

Իր հոդվածում դոկտոր Ֆոսթերը նշել է այն մասին, թե ինչպես են գիտնականները հայտնաբերում միկրոբիոմի կապն ուղեղի հետ, ներառյալ կապն այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսին են դեպրեսիան եւ կողմնակի ամիոթրոֆիկ սկլերոզը։ Դոկտոր Ֆոսթերը, որն առաջինն է միկրոբները կապել տագնապի հետ մկների աղիներում, նշել է, որ հետազոտությունները կենդանիների վրա ի հայտ են բերել որոշակի միկրոբներ եւ դրանց հետ կապված մետաբոլիտներ, որոնք ուժեղացնում են տագնապային վարքն ու ուղեղի աշխատանքը։ Այդ արդյունքների փոխանցումը կլինիկական պոպուլյացիաների վրա կարող է հանգեցնել բուժման նոր մեթոդների հայտնաբերման՝ ախտանշանների եւ կլինիկական արդյունքների բարելավման համար։

Մինչ այդ գիտնականները փորձել էին պարզել, թե ինչպես կարող է բորբոքումն ազդել դեպրեսիայի վրա «Կայունությունն ընդդեմ դեպրեսիայի» տեխասյան հետազոտությունում։ Եթե դեպրեսիա ունեցող պացիենտի կղանքի նմուշի մեջ հայտնաբերվել են որոշակի միկրոբներ, որոնք ասոցիացվել են որոշ հակադեպրեսանտներով բուժման կամ թերապիայի հետ, դա կարող էր դառնալ անհատականացված բժշկության հիմք այդ պացիենտի համար, նշել է հոդվածագիրը։

«Հակադեպրեսանտները սովորաբար օգնում են մարդկանց մոտ 40 տոկոսին։ Այլ տարբերակները ներառում են  կոգնիտիվ-վարքային թերապիան, ուղեղի խոր ստիմուլյացիան կամ նույնիսկ ֆիզիկական վարժություններն ու դիետան։ Ընդլայնելով պացիենտի անհատական պրոֆիլը՝ կարո՞ղ ենք արդյոք բարելավել կոնրկետ մարդկանց թվաքանակը, որոնք պատասխանատու են կոնկրետ բուժման համար»,- ավելացրել է հոգեբույժը։

Spread the love