Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն կաթողիկոսի նախագահությամբ

Սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

 Այդ առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։

Կատարվեց նաև Անդաստանի կարգ, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն օրհնեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։

Spread the love