ՀՀ վարչապետը հավելեց, որ ցավոք, սա մեր զոհերի վերջնական թիվը չէ։ Ադրբեջանական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով հայկական կողմն այս պահի դրությամբ 49 զոհ ունի։ ԱԺ–ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սակայն սա, ցավոք, վերջնական թիվը չի։ Մեր սպաները կռվել են հերոսաբար»,–ասաց Փաշինյանը։Նա նշեց, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակողական գործողություններ է իրականացրել ՀՀ 4 ուղղություններով, իսկ հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել։ «Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ՀՀ սադրանքներին ի պատասխան, սակայն այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է և սուտ»,–ասաց Փաշինյանը։ՀՀ վարչապետը հավելեց, որ մարտական գործողությունների ինտենսիվությունն այս պահին նվազել է, սակայն 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։