«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին դեռևս էական փոփոխություններ չի կրել։
Ուստի իմ կոչն ու հորդորն է ձեզ` այս լարված իրավիճակում ցուցաբերել զգոնություն և համախմբվածություն:
Անվտանգության նկատառումներից ելնելով` խնդրում եմ զերծ մնալ զորքերի տեղաշարժի վերաբերյալ ինֆորմացիա հրապարակելուց, ապատեղեկատվություն տարածելուց:Պահպանեք հանգստություն և հետևեք միայն պաշտոնական լրահոսին»:
Արտաշատի համայնքապետ
Կառլեն Մկրտչյան