Եթե 2021թ. Հայաստանում տնտեսական աճի հիմնական շարժիչը սպասարկումների ոլորտն էր, ապա 2022-ին այդ շարժիչը կարող են լինել շինարարությունը եւ արդյունաբերությունը։ Այս մասին հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում 2022թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Կառավարության ընթացիկ գնահատականներով՝ տնտեսական աճի կանխատեսումը 2021թ. 6,5-7 տոկոսի սահմաններում է։ Սա թիրախային գնահատական է, որն ընկած է 2022թ. բյուջեի հիմքում։ Նախարարը նշեց, որ այս տարի գնաճային ֆոնը բավական բարձր է։
«Հաջորդ տարի մենք սպասում ենք, որ գնաճային միջավայրը կվերադառնա թույլատրելիի սահմաններ։ Բացի այդ, 2022թ. տեղի կունենա լիակատար վերադարձ ֆիսկալ կանոններին։ Ընթացիկ ծախսերը հարկային մուտքերից ավելին չեն լինի, իսկ կապիտալ ծախսերը՝ առնվազն քիչ չեն լինի պետական բյուջեի դեֆիցիտի չափից»,- ասաց Խաչատրյանը։
Այսպիսով, նախատեսվում է, որ 2022թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ 4,5 տոկոսը։