Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է նվազել Posted on October 26, 2021October 26, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Անցած տարվա ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունն արագ տեմպերով վերականգնվում է, մինչդեռ Հայաստանի տնտեսության ակտիվությունը նվազում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,4 տոկոս, այն դեպքում, երբ հունվար-օգոստոս ամիսներին՝ 4,9 տոկոս էր, այսինքն՝ տնտեսական ակտիվությունը նվազել է 0,5 տոկոսով։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ այս տարվա ցուցանիշներն իներցիոն բնույթ ունեն և կապված չեն կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ։ Նկատի ունենալով 2020 թվականի 7,4 տոկոս անկումը, որն ամենաբարձրն էր տարածաշրջանում, Հայաստանը չի կարողացել հասնել նույնիսկ մինչ ճգնաժամային ցուցանիշներին, իսկ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը գրեթե ամբողջությամբ վերականգնել են իրենց տնտեսությունը։Հատկապես մտահոգիչ է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի 1,5 տոկոսի անկումը, որն էլ իր հերթին ուղղակի ազդեցություն է թողնում սննդամթերքի գների վրա, և պատահական չէ, որ միայն այս տարվա սեպտեմբերին սննդամթերքի գներն աճել են 15,8 տոկոսով, իսկ աշխատավարձերը, նպաստերը և թոշակները մնացել են գրեթե նույնը։Փաստ է, որ ցանկացած երկրում երկարաժամկետ և որակյալ աճ ապահովող ոլորտըարդյունաբերությունն է, որի աճի տեմպը Հայաստանում գնալով նվազում է՝ կազմելով 0,7 տոկոս։ Շարունակվում է սիգարետի արտադրության անկումը, որը զգալի մասնաբաժին ունի արդյունաբերության, մասնավորապես՝ վերամշակող արդյունաբերության մեջ։ Գրանցված փոքր աճն էլ պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերությամբ։Սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ 0,9 տոկոսով նվազել է շինարարության ոլորտի աճի տեմպը՝ կազմելով 6,4 տոկոս։ Շինարարության ոլորտի աճի նվազման վրա էական ազդեցություն է թողել կառավարության կապիտալ շինարարական նախագծերի թերակատարումը և իրական ներդրումների նվազումը։ Զուտ ճանապարհաշինությամբ այս ոլորտը երկարաժամկետ և կայուն աճ չի կարող ապահովել։Կանխատեսելի էր, որ գների շարունակվող աճի պայմաններում նվազում է ներքին առևտուրը, որը փաստում է նաև մեր բնակչության նվազող կենսամակարդակի մասին։ Նույնիսկ արտերկրից փոխանցվող տրանֆերտների զգալի աճը չի կարողանում փոխհատուցել գնաճի հետևանքով առաջացած ծախսերը։Իսկ ծառայության ոլորտի0,1 տոկոսիաճն իներցիոն բնույթ ունի. այն պայմանավորված է գլխավորապես բանկային համակարգով և դեռևս ամբողջությամբ չի վերականգվել։ Զբոսաշրջության ոլորտում շարունակվում է անկումը, և կորոնավիրուսի տարածման նման պայմաններում՝ ռիսկային է լինելու նաև հաջորդ տարի։2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 17,2 տոկոս, որը հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 3,6 տոկոսով։Ափոփելով՝ պետք է նշել, որ շարունակվող համավարակի պայմաններումայստարիավելիցածրտնտեսականցուցանիշներկունենանք, և 2021 թվականի համար կառավարության կանխատեսած 6,5 տոկոս աճն անիրատեսական է։news.am Post Views: 42 Spread the love