Սիրելի հայրենակիցներ գաղտնիք չէ , որ այսօր չափազանց ծանր իրավիճակում ենք ապրում և կյանքի ցանկացած դժվար պայմաններում մարդկանց համար մարտահրավեր է ՝ ընտրություն կատարելը:Ցավոք այդ վճռական պահին մարդն ունի մի քանի ընտրության հնարավորություն և, որպես կանոն այդ պահին սովորաբար նա ընտրում է դրացից ամենահեշտերից մեկը , ինչն էլ հիմնականում լինում է սխալ ընտրությունը: Սխալվելը հատուկ է բոլորիս, սակայն ճանապարի կեսից հեռանալը ինչպես ասում է ժողովուդը ՝ արդեն օգուտ է, բայց եթե դրան ոչ ճիշտ ըմբռնումով վերաբերվենք կհանգեցնի աղետների, որն այսօր դժբախտաբար ունենք:https://www.facebook.com/v7.0/plugins/quote.php?app_id=561293701174935&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1c82defaa2c918%26domain%3Dpress24.am%26origin%3Dhttps%253A%252F%252Fpress24.am%252Ff2d51b9ae105d%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fpress24.am%2F%3Fp%3D9052%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey
2020 թվականին մեր երկրին հասած դժբախտությունները դեռ երկար վերլուծությունների կարիք ունեն ՝(covid 19, պատերազմ և նրա տնտեսական, քաղաքական հետևանքները ), բայց պետք է այս խնդիրներից դասեր քաղել այս փուլում գիտակցելով երկրի ապագայի մասին ցուցաբերել համախմբվածություն և պայքարել մեկ գաղափարի շուրջ : Պետք է պայքարել այն բոլոր տղաների համար , ովքեր թողեցին իրենց երիտասարդությնուը և նվիրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը,իմ, ձեր և մեր հայրենիքի, ազգի հարատևությունը պապհպանելու և հայի ուժեղ ու պայքարող տեսակը ապրեցնելու հանար:https://mh6.adriver.ru/images/0007186/0007186078/0/index.html?html_params=xpid%3DDRtvHXYgYFqWZX_8Rcil625xPY9iC2hU_8s3dZNQe25WrrkH9TYx7_mTMGDM7K6CLnbiUVTNSqIB956UQz0MK7RDGJBcYsgpTSg%26target%3D_blank%26bid%3D7186078%26sid%3D222216%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D4801358%26pz%3D0%26ad%3D719278%26bt%3D52%26bn%3D5%26ar_sliceid%3D2599716%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D//ad.adriver.ru/cgi-bin/click.cgi%253Fsid%253D222216%2526ad%253D719278%2526bid%253D7186078%2526bt%253D52%2526bn%253D5%2526pz%253D0%2526xpid%253DDRtvHXYgYFqWZX_8Rcil625xPY9iC2hU_8s3dZNQe25WrrkH9TYx7_mTMGDM7K6CLnbiUVTNSqIB956UQz0MK7RDGJBcYsgpTSg%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fpress24.am%25252f%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A//mh6.adriver.ru/images/0007186/0007186078/0/%26ar_pass%3D
ինչպես նախկինում մենք մեր կարծիքն արդեն արտահայտել ենք, սակայն ևս մեկ անգամ կնշենք, որ 2018 թվականի հեղափոխությունը շատերի կողմից համարվեց մեծ ձեռքբերում և հաղթանակ քաղաքականության մեջ :Կարևորելով մեր հայրենակիցների այդ պահի ոգևորության փաստը և կատարած ընտրության արդյունքում եկան նոր քաղաքական ուժեր, ովքեր վստահություն էին ներշնչում և հարգանք վայելում հայրենիքի և սփյուռքի մեր հայրենակիցների շրջաններում: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այնպիսի տպավորություն էր , ստեղծվել ,որ իրոք հայտնաբերվեց բոլոր քաղաքական ուժերի կողմից այդքան , շահարկվող « կախարդական փայտիկի » օգտագործման բանաձևը, որով , երկիրն առաջ կշարժվեր արևոտ , անամպ և կանաչ ճանապարհով , այդ օրերին օրինակ էր բերվում «Սինգապուրի» հրաշքը և ապագայում օրինակ՝ բոլորը երկրների համար, անցնցում իշխանությունը վերցնելու փայլուն մեթոդ: Հեղափոխականների կողմից խոստացվում էր , որ կլինի մի երկիր , որտեղ ազգաբնակչության շրջանում չի լինի դասկարգում և ատելություն միմյանց հանդեպ, բայց արի ու տես ցավոք սրտի այն, ինչ որ կար դիմակի հետևում , ավելի էր քան մեր՝ ժողովրդիս պատկերացումներում: Հասարակութունը երկփեղկեց «սևերի ու սպիտակների, ատելություն հայը –հայի նկատմամբ, որը խթանեց մեր այսօրվա Հայաստանի տխուր պատկերի ապահովմանը» :Սայկայն այդ ժամանակ , դեռ ոչ ոք չէի պատկերացնում, որ եկող նոր ուժերը տեր դառնալու համար սկզբում հանրությանը կներկայանան, որպես ծառա ապա արագ ամրապնդելով իրենց քաղաքական և իշխանական դիրքերը կկազմակերպեն իրեն օգտակար ճիշտ քաղաքական ռեժիմ, որի դասական օրինակը դեռ քաղաքակիրթ հասրակությանը հայտնի չէ , բացառությամբ մի շարք աֆրիկյան կամ հետամնաց երկրների, որտեղ իշխում է մանիպուլատիվ նմանօրիակ եղանակով իշխանության զավթումն ու կառավարումը: Բոլորով կփաստենք այն հանգամանքը որ մեր գիտակցական կյանքում դեռ չենք հանդիպել որևէ սխալ քաղաքական ուժի կամ անհատ մարդու , որը չգիտնես թե ի՞նչպես և ի՞նչու բոլորն իրենց ծրագրերն ու գաղափարները համարում են ճիշտ և շարժվում ճիշտ ուղով: Եվ դրա վառ ապցույցն է այսօրվա ունեցած իրավիճակը , որի համար ազգովի վճարեցինք և շարունակում ենք վճարել շատ թանկ, բոլոր ծրագրերն ու գաղափարները գնահատվում է ըստ արդյունքների, իսկ այսօրվա Հայաստանի ներկա բոլոր ոլորտներում ձախողված և ծայրահեղ վիճակը ապացուցում է մեկ բան , երկրի սխալ կառավարում:Առաջին Արցախյան պատերազմից հետո շուրջ 30 տարի հաղթական ոգով ապրելուց հետո դժվար է պատկերացնել պատմական Շուշի քաղաքի ՝ Գարեգին Նժդեհի անվան փողոցը , Փանահ Խանի անունով, Շուշիի՝ Արամ Մանուկյանի անվան փողոցը ՝ Աթա Թուրքի անունով: Մինչդեռ արդյունավետ դիվանագիտական աշխատանքների փոխհամագործակծության արդյունքում , դաշնակից պետությունների հետ տարվող գրագետ, արդյունավետ աշխատանքների շնորհիվ կարել էի խուսափել սպառնացող վտանգներից: Եվ վայելել 28 տարիների ընթացքում ձեռք բերված մեր հաղթանակների բերկրանքը: Հաշվի առնելով , որ մեր երկրին պատերազմ պետք չէր քանի-որ 90 –ականներին մարտահրավերները այլ էին:
Սիրելի հայրենակիցներ առաջիկա ամիսների ընթացքում կտրվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը, որտեղ ընտրապայքարի դուրս կգան տարբեր քաղաքական ուժեր:Ինչպես միշտ կտրվի ընտրախոստումներ, կներկայացվեն խոստումնալից ծրագրեր, սակայն պետք է կրկին վերլուծենք և խորհենք մեր երկրի քաղաքական, տնտեսական և մեր պատմական քաղաքների կորուստների շուրջ: Ուստի «Առաջադեմ Հայաստան » քաղաքացիական շարժումը չսատարելով որևէ քաղաքական ուժի, դեմ է արտահայտվում արտահերթ ընտրություններին, համարելով, որ դա նոր ական է դրված մեր պետության դեմ: Տնտեսական և սոցիալական քայքայված վիճակում ընտրությունները արդարացված չեն, երբ ունենք բանակի ու սպաների , զոհերի , անհայտ ու գերի ընկած մեր տղաներին, օդում կախված Արցախի հարցը, հայրաենասրությունը զրո արժեքի հասցրած պայմաններում անկարելի է գնալ արտահերթ ընտրությունների:
«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական շարժման գաղափարները հիմնված են համազգային շահերից, իսկ գործունեության բոլոր կետերը նպատակաուղղված են մեր հայրենիքի շահերին: Մեր շարժման նպատակ է պայքարել և հասնել երկրում բոլոր ոլորտների հավասարաչափ առաջադիմությանը , քանի-որ բոլոր ոլորտների զարգացման խթանումը կհանգեցնի առաջադեմ Հայաստան ունենալուն:Քանի-որ մեր շարժման կագախոսն է՝ «ՉԿԱ՛ ՊԱՅՔԱՐ , ՉԿԱ՛ ՀԱՂԹԱՆԱԿ»: