Նպատակադրվել ենք զարգացնել և հասցնել ժամանակակից լավագույն մակարդակի. «Վեդի բժշկական կենտրոնի» ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները

«Զրույց»  թերթը շարունակում էանդրադառնալ ՀՀ մարզերին , ներկայացնելով հանրությանը մարզային խնդիրները, ձեռքբերումներն ու անելիքները: Այն անգամ  մարզային հանդիպումների շրջանակներում  անդրադարձել ենք «ՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ի     ձեռքբեումներին ու  խնդիրներին:  Կենտրոնի ձեռքբերումների, առաջիկա անելիքների շուրջ զրուցել ենք Վեդու ԲԿ-ի  տնօրեն Արամայիս Գրիգորյանի հետ:

Մեր նպատակն է եկամուտների քանակի ավելացում` համապատասխան որակյալ ծառայությունների ավելացման հաշվին

-Պարոն Գրիգորյան նախորդ տարի ծանր տարի էր  ի՞նչպես հաղթահարեցիք  մարտահրավերները:

-Այո,  շատ ծանրաբեռնված տարի էր, աշխատեցինք  ծանր գրաֆիկով: Նախորդ տարվա մայիսի սկզբից մեր կենտրոնը վերապրոֆիլակտավորվեցինք, կովիդի պայմաններում  հիվանդանոցը ծառայեց ողջ ներուժով: Փառք Աստծո մենք  քիչ կորուստներով կարողացանք հաղթահարել,  ճգնաժամի բոլոր խնդիրները, այդ պայմաններում սպասարկեցինք շուրջ  400 հիվանդների: Ավելի ուշ կրկին վերապրոֆիլակտավորեցինք բաժանմունքները, այս անգամ սեպտեմբերի 27-ից սկսցած 44 -օրյա պատերազմի օրերին աշխատեցինք գերծանրաբեռնված: Այդ  ժամանակշրջանում  մեր շտապօգնության մեքենաները ևս մասնակցեցին  մարտական գործողություններին: Ծանր ժամանակաշրջանը, ցավոք, այսքանով չավարտվեցին , մենք  կրկին  դիմագրավեցինք  այս անգամ կովիդի  երկրորդ ալիքին:  Նորից վերապրոֆիլակտավորվեցինք  ու մեր  ամբողջ  անձնակազմով  շուրջ  երկու ամիս աշխատեցինք առանց հանգստի:

– Ի՞նչ խնդիրներ եք լուծել, որոնք  նախատեսլ էիք  նախորդ տարի:

-Նախորդ տարի կենտրոնի  առջև դրված խնդիրները իրականցրեցինք ամբողջությամբ , այդ թվում պարտքերի մասով: Ինչ վերաբերվու

վերաբերվում է ձեռքբերումներին նույնպես արձանագրեցինք,  2021 թբվականին շուրջ 60 մլն դրամ պարտքով հիվանդանոցը ընդունել եմ և կարճ ժամանակում կարողացել ենք այն փակել և բացի այդ նոր աշխատողներ եմ ընդունել ավելացնելով նոր հաստիքներ: Պետք է նկատենք, որ այս պայմաններում կարողացել ենք համավարակի պայմաններում վերապրոֆիլակտիկավորվենք և հիվանդներին բուժենք:

-Պարոն Գրիգորյան  իսկ որն՞ է կենտրոնի զարգացման տեսլականը, արդյո՞ք նոր ծառայություններ պատրաստ եք ավելացնելուն:

-Շատ կարևոր է բժշկական  կենտրոնի  ներկայիս բաժանմունքների ու ծառայությունների հզորացումը ՝  հետագայում միանշանակ նոր ծառայություններ ենք մատուցելու , որի արդյունքում կունենանք  եկամուտների աճ:

Այսօր ինչ –որ ունենք  նպակադրվել ենք զարգացնել և  հասցնել   ժամանակակից լավագույն մակարդակի:

Հաստիքների թիվն  ավելացել է

-Պարոն Գրիգորյան  ընթացիկ տարում ի՞նչ ձեռքբերումներ է սպասվում կլինիկային:

– Մենք  պլանավորել ենք  բժշկական   կենտրոնի  մասնաշեքի վերանորոգման աշխտանքներ: Վեդու պոլիկլինիկայի մասնաշենքը  խորհրդային տարիների կառույց է , որը տարիներով չի վերանորոգվել է և  պայմանները այսօր արդեն անմխիթար են , ուստի  որոշեցինք, որ  մինչև այս տարվա ավարտը   մեր բժշկական կենտրոնի մի հատվածը  վերանորոգնեք , որից հետո պոլիկլինիկան և մանկական կոնսուլտացիան կտեղափոխենք ժամանկակից և բարեկարգ մասնաշենք, որը կդառնա կոմպակտ և սպասարկման հանար մատչելի, իսկ դրանից հետո անշուշտ կմտածենք  կենտրոնում նոր ծառայությունների ավելացման մասին:  Հարկ եմ համարում նշել, որ այդ  ծրագրի իրականցման համար  մենք պատրաստ ենք  ֆինանսավորել կենտրոնի տնտեսած  միջոցներից:

Գաղտնիք չէ, որ մարզերի հիվանդների մի հատվածը դեռևս գնում է մայրաքաղաք իր բուժումը ստանալու, ի՞նչ պետք է անել կենտրոնում պահելու համար:

-Այո,  այդ խնդիրը համատարած է բոլոր մարզերում, բայց դա պայմանավորված է առաջին հերթին հիվանդների ընտրությամբ , սակայն կա նաև խնդրի օբյեկտիվ կողմը , մարզային կենտրոններում պետք է  համապատասխան  նեղ մասնագիտական  բուժծառայությունների մատուցումը ապահովել, ապա որակյալ մասնագետ-կադրերով համալրել  բաժանմունքները, որն էլ իր հերթին կավելացնի  հիվանդների թվի աճը և բնականաբար վճարովի ծառայությունների և բյուջեյի ավելացումը: Սակայն այսօր մեր բյուջեյի  80-90%-ը  դեռևս ձևավորվում է պետպատվերներից  ու  վճարովի ծառայությույներից ստացած գումարներից, որից   գոյացած գումարի չափը  չի գերազանցում 10-20 %-ը:

Պարոն Գրիգորյան  Ձեր պաշտոնավարման տարիներին աշխատողների թիվը  կրճատվե՞լ է:

-Միանշանակ ո՛չ:  Հակառակը՝  հաստիքների թիվն է  ավելացել :  Իմ պաշտոնավարման ընթացքում   զգալի հաստիք է ավելացել, որը նշանակում է , նոր ծավալների և ծառայությունների ավելացում :Մեր նպատակն է եկամուտների քանակի ավելացում` համապատասխան որակյալ ծառայությունների ավելացման հաշվին:

Կարողացա ավելացնել ևս 1 բրիգադ

Ի՞նչպես է սպասարկումը շտապ օգնության  ծառայության կազմակերպումըը տարածաշրջանում:

-Ունենք 1 բրիգադ և մեկ տնային հերթափոխ: Երբ ես նշանակվեցի տնօրեն կարողացա ավելացնել ևս 1 բրիգադ , արդյունքում այսօր ունենք   2 բրիգադով  հերթապահ և մեկ տնային հերթափոխ, որով  շատ արագ կարողանում ենք սպասարկել տարածաշրջանի կանչերին: Բացառությամբ այն  դեպքում, երբ  6 ժամ կանչեր չի լինում, բայց հանկարծ 30 րոպեյում 4 զանգ է  գրանցվում: Ամեն դեպքում մեր  աշխատանքները ճիշտ ենք կազմակերպում և  որևէ խնդիր չի լինում:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love