
Մինչ նոյեմբերի 14-ին հանրապետության որոշ համայնքներում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի արտահերթ ընտրություններ, այդ ֆոնին պակաս չեն զարգացել դեկտեմբերի 5-ին ընդառաջ, սպասվող արտահերթ ընտրությունները, հատկապես Արարատի մարզում, որտեղ լուջ մրցապայքար է սպասվում Արարատի ու Վեդու տարածաշրջաններում խոշորացող գյուղերում, որտեղ նախկին պատգամավոր, «Ավշարի» Արայիկ Գրիգորյանի ռեսուրսներն ու դիրքերը միշտ բարձր դիրք է զբաղեցրել շրջապատում: Ըստ շրջանառվող լուրերի նրա մերձավորը ՝ Սիսավան համայնքի ղեկավար ՝ Սպարտակ Թարթիկյանը հիմնել է « Իմ հզոր համայնք » կուսակցությունը և պատրաստվում է նույն կուսակցության առաջին համարով առաջադրվել գալիք ընտրություններին որպես Վեդու խոշորացվող համայնքի ղեկավար:
Հավելնք, որ նրան դաշնակից են Վեդու տարածաշրջանի մեծաթիվ համայնքապետեր , ովքեր միշտ էլ աչքի են ընկել, որպես գործող իշխանությունների ընդդիմադիր բևեռ: Նկատի ունենալով Գորիսի ՏԻՄ վերջին ընտրություններն ու Առուշանյանի հաղթանակը կամ Արարատի մարզի Ուրցաձորի համայնքապետ՝ Ռաֆիկ Անդրեասյանի 2019-ին համայնքապետի պաշտոնի համար պայքար մղածի ու հաղթածի փաստը :

Մեր տեղեկություններով Վեդիիում սպասվող ՏԻՄ ընտրություններում իշխանության հաղթանակն ապահովվելու ակնկալիքով վերջին իրադարձությունները ստիպում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածաշրջանում իր թեկնածուի ռեսուրսներին վստահի ու ակնկալի հաղթանակ: Այդ ֆոնին, ըստ տարածված լուրերի ՝ գործող իշխանության թեկնածուն Վեդիում կլինի Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար՝ Գարիկ Սարգսյանը:
Հոդվածը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ