Շիրակի մարզպետը հրաժարվել է ավագանու մանդատից. Ով է լինելու Գյումրիի նոր քաղաքապետը. ինտրիգը պահպանվում է Posted on October 27, 2021October 27, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու անդամի մանդատից:Թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, մանդատից հրաժարվելկու դիմումներ են ներկայացրել նաեւ ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորոդին` Արտյոմ Ղուկասյանը, «Բալասանյան» դաշինք կուսակցության ընտրական ցուցակից 13-րդ համարի թեկնածու Նիկոլայ Ղազարյանը: Ինքնաբացարկ ներակայացրած քաղաքացիների փոխարեն ավագանու նոր կազմ կընդգրվեն հերթական հաջորդ համարը զբաղեցնող թեկնածուները:Նշենք, որ մանդատից հրաժարվելու դիմումներ թեկնածուները կարող էին ներկայացնել մինչեւ այսօր ժամը 14-ը:Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ:Նշենք, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի նոր ընտրված ավագանին կգումարի իր առաջին նիստը որի ժամանակ էլ կընտրվի նոր քաղաքապետ:Մինչեւ վերջին պահը ինտրիգը մնում է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետը, քանի որ ոչ մի ուժ չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, իսկ կոալիցիա կազմելու մասին որեւէ հայտարարություն չի եղել:news.am Post Views: 54 Spread the love