
Դեպքի հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ ՊՆ-ից չհաղորդեցին՝ հայտնելով, որ այս պահին քննություն է ընթանում:
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում 4 զինծառայող նռնակի պայթուցիչի պայթյունի հետևանքով է մարմնական վնասվածքներ ստացել:
«Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար»,- նշված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: