44 օրյա պատերազմի մեր անմեղ զոհերի հիշատակը միշտ վառ կմնա ՝ ոչ ոք չի մոռացվի, ոքեշնչումը և գալիք սերունդներին արժանապատիվ ապրելու կամքն ու ոգին փոխանցելու գաղափարը, պետք է շարունակվի մեր նահատակ հերոսների հիշատակը միշտ վառ պահելու հնարավորությամբ: Այսօր մեր հորոս տղաներից՝ ՎԱՀԵ վԵՐԴՅԱՆԻ ոգեկոչման նվիրված հուշ-ցերեկույթ էր: Կոմիտասի անվան թանգարանն այսօր մարդաշատ էր, հավաքվել էին մեծ ու փոքր հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 44-օրյա մերօրյա պատերազմի հերոս՝ ՎԱՀԵ ՎԵՐԴՅԱՆԻն ու հերոսածին նրա ծնողներին՝ Աշոտ եւ Ցողիկ Վերդյաններին։
ՎԱՀԵ ՎԵՐԴՅԱՆ ՝ հերոսն իր ապրած 26 տարիներին հասցրել է իր կարիերայում նվաճել բարձունքներ և ստանալ պետական պարգևներ:Այսօր նրան պատվելու էին եկել «Հայ ասպետ» դպրոցի սաները , ովքեր հուշ ցերեկույթին նկարագրեցին հերոսի իմասատալից կանաքի անմնացորդ ու նվիրական պահերը: Նրա կենդանի հիշատակը ոգեկոչելու համար հավաքվել էին հերոսի հարազատները, ընկերները , ընտանիքի բարեկամներն ու բարձրաստիճան այրեր, հերոսին անմահացնելու և գալիք մատաղ սրենդին դաստիրակելու լավագույն օրինակ ճանաչելու համար Հայաստանում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հերոսի ընտանիքին հանձնեց «Մարտական խաչ » 2 աստիճան շքանշան:
Երիտասարդ հերոսը ԱՀ իշխանությունների կողմից արժանացէլ էր նաև հայրենիքի պաշտպանության գործում մատուցած ծառայության և խիզախության, անձնական արիության համար «Արիության մեդալ», սակայն նրա բարձր ու արժանի վաստակը այքանով չավարտվեց այսօր կայացած հուշ-երեկոյի ընթացքում՝ հերոսի հայր՝ ԱՇՈՏ ՎԵՐԴՅԱՆԸ ստացավ իր հերոս որդու հերթական շքանշանը՝ ՀՀ նախագահի հրամանագրով «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ին ԱՍՏԻՃԱՆԻ հատուկ շքանշան։
Հերոս որդու շքանշանները ստացան երիտասարդ ՎԵՐԴՅԱՆԻ քույրն ու ծնողները։
Հավերժ փառք ու խոնհարում մերօրյա բոլոր հերոսներին։
Հոդվածը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ