«Ես ճնշվողներից չեմ, հիշում եք 2019 թվականը». Աբովյանի գործող քաղաքապետն ընտրություններին չի մասնակցի Posted on October 31, 2021October 31, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանն Աբովյանի տեղական ինքնակառավարման մարմնի՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններին չի մասնակցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Գեւորգյանը։Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Աբովյանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։Քաղաքապետն ասաց, որ դա իր անձնական որոշումն է։Հարցին՝ արդյոք իր նկատմամբ ճնշումներ չե՞ն եղել, Գեւորգյանը պատասխանեց. «Ես ճնշվողներից չեմ, հիշում եք 2019 թվականը։ Երկու անգամ աշխատել եմ այս պաշտոնում, կարծում եմ՝ հերիք է։ Այն ծրագրերը, որոնք եղել են, բոլորն իրականացրել ենք»։Հարցին՝ ինչո՞վ է զբաղվելու քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո՝ Գեւորգյանն ասաց. «Փառք Աստծո, մի բանով կզբաղվեմ, տենց խնդիր չունեմ։ Ժամանակին փորձագետ եմ եղել թե երեւանյան գրասենյակում, թե խորհրդարանում, թե տարբեր կազմակերպություններում. պարապ չեմ մնա»։Նշենք՝ մամուլում լուրեր է շրջանառվում, որ ամենասուր պայքարը, ենթադրվում է՝ Աբովյան քաղաքում է լինելու, որտեղ ՔՊ-ի կողմից առաջադրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, որը առավել հայտնի է «Պաշ» մականվամբ։ Post Views: 43 Spread the love