Գյումրիի նոր քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան դաշինքի» կողմից առաջադրված՝ թեկնածուն Posted on November 1, 2021November 1, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Գյումրի նորընտիր ավագանին այսօր՝ նոյեմբերի 1-ին իր առաջին նիստում 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան դաշինքի» կողմից առաջադրված թեկնածու Վարդգես Սամսոնյանին։ Նրա թեկնածությանը դեմ քվեարկեցին «Զարթոնք», «Ապրլու Երկիր» կուսակցությունները եւ ՀՀԿ-ն: Կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»:Նշենք, որ առաջադրված էր միայն Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։ Մյուս ուժերը քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել: Հիշեցնենք՝ որ Գյումրիում հոկտեբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում «Բալասանյան» դաշինքը ստացել է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնքը»՝ 4 մանդատ, իսկ ՀՀԿ-ն ու«Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատ:Նախօրեին հայտնի դարձավ, որ «Բալասանյան դաշինքն» ու ՔՊ-ն հուշագիր են ստորագրել, որի համաձայն քաղաքապետը կլինի «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեն ՔՊ-ից: ՍԵփական լրատվություն Post Views: 53 Spread the love