Արտաշատի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարոսկոպիկ եղանակով կատարվել է 12-մատյա աղիքի թափածակված խոցի կարում


«Արտաշատի բժշկական կենտրոն»-ում շարունակվում են ընդլայնվել նոր բժշկական ծառայությունների քանակը և ժամանակակից բուժսարքավորամների համալրումը: Եվ որպեսզի տարածաշրջանի ազգաբնակչությունը մայրաքաղ մեկնելու կարիքը հասցնել մինիմումի, կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ է եղել , ժամանակի մարտահրավերներին ընդառաջ տեղում կազմակերպել որակյալ բուժծառայություններով ազգաբնակչության սպասարկումը և ապահովել նրանց, նեղ մասնագիտական բժիշկ մասնագետներով: Այդ են փաստում կենտրոնի վարկանիշի բարձրացումը և նրա դինամիկ զարգացումները , որը համեմատական է ազգաբնակչության վստահության աճով:
Բժշկական կենտրոնը այսօր ֆեսբուքյան իր էջում հերթական գրառում էր կատարել, նոր ձեռքբերման մասին. ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

« Շտապ օգնության մեքենայով կենտրոն հասցված 33-ամյա պացիենտը գանգատվել է որովայնի ուժեղ ցավերից, նրա մոտ ախտորոշվել է Սուր որովայն, խոռոչավոր օրգանի թափածակում: Հիվանդը վիրահատվել է անհետաձգելի կարգով՝ լապարոսկոպիկ եղանակով:

Վիրահատության ընթացքում պարզվել է, որ առկա է 12-մատյա աղիքի խոցի թափածակում, տարածված թարախային պերիտոնիտ: Կատարվել է խոցի կարում, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում: Վիրահատությունը հաջող իրականացրել են կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ բժիշկ-վիրաբույժ Կարեն Հակոբյանը, ասիստենտ Խաչիկ Միսակյանը, անզգայացումը պատշաճ ապահովել է անեսթեզիոլոգ Դավիթ Մարկոսյանը: Պացիենտը, դուրս է գրվել վիրահատությունից օրեր անց՝ բավարար վիճակում» :

Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը

45Taguhi Artushyan и ещё 44Комментарии: 5Поделились: 2НравитсяКомментироватьПоделиться

Spread the love