Արտաշատի քաղաքապետի ժպ-ի ուշադրության կենտրունում են երիտասարդները



Հայտնի է, որ Արտաշատի ժպ՝ Կառլեն Մկրտչյանը դեռ չընտրված լծվել է քաղաքի խնդիրները օր առաջ լուծելուն։ Միեւնույն ժամանակ իր ուշադրության կենտրոնում պահել հատկապես երիտասարդ մատաղ սերնդին։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ այսօրվա սպրոտային միջոցառումն էր, որին ներկա էր Մկրտչյանը եւ մեդալներ է հանձնել երիտասարդ մարզիկներին:

Ստորև ներկայացնում ենք Կ. Մկրտչյանի ֆեսբուքյան գրառումը.

«Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում ներկա եմ գտնվել մեր հայրենակից, ՀՀ վաստակավոր մարզիչ, Արտաշատում ըմբշամարտ մարզաձևի զարգացման երախտավորներից մեկի՝ Ռազմիկ Գոլեցյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների մրցաշարին: Թեժ ու դիտարժան էր պայքարը 10 քաշային կարգերում մրցող երիտասարդ մարզիկների միջև:
Մրցապայքարից հետո շնորհավորել եմ հաղթողներին և հանձնել մրցանակները:
Արտաշատը սպորտային հարուստ ու լավ ավանդույթներ ունի, որոնք զարգացնելու և նոր որակի վրա դնելու դեպքում մեր մարզիկները կշարունակեն նոր եռանդով հայկական և միջազգային տարբեր մրցաշարերում պատվով ներկայացնել Հայաստանը և հայրենի Արտաշատը» :


Պատրաստեց ՝ Կարինե Սարգսյանը




Spread the love