Բաքուն Մոսկվայից պահանջում է ԼՂ-ում ադրբեջանական տեղանուններ օգտագործել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որում կոչ է արվում ԼՂ-ում ադրբեջանական տեղանուններ օգտագործել։

«Ադրբեջանական կողմը պաշտոնապես Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջանի տարածքներում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին եւ ներկա հրամանատարությանը, ինչպես նաեւ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնին ուղարկել է ադրբեջանական տեղանունները եւ բազմիցս դիմել է պաշտոնական տեղեկատվության մեջ այդ անվանումներն օգտագործելու կապակցությամբ։ Սակայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական տեղեկատվության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, ադրբեջանական բնակավայրերն անվանվում են հորինված հայկական տեղանուններով: Այսպես, ՌԴ խաղաղապահ զորախմբի 2022 թվականի նոյեմբերի 24-ի պաշտոնական տեղեկատվության մեջ ասվում է, որ Ադրբեջանը, իբր, խախտել է հրադադարի ռեժիմը «Մաղավուզ» բնակավայրի ուղղությամբ։ Ռուսական կողմին հայտնում ենք, որ այդ բնակավայրի անվանումը «Չարդախլի» է։ Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ նշել մեր երկրի տարածքում ճիշտ տեղանուններով բնակավայրերի անվանումները եւ խստորեն կանխել հայկական անօրինական զինված կազմավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում ՝ տարածքների ականապատումը»,-ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այն, թե որքանով է ընդհանրապես տեղին Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական տեղանուններն անտեսելու փորձերը, այն դեպքում, երբ ադրբեջանական իշխանություններն իրենք պնդում են, թե «Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են», առանձին հարց է։ Հետաքրքիր է, որ ԱՀ պաշտպանության նախարարությունը որպես օրինակ մեջբերում է հենց Մաղավուզ գյուղը։ Իսկապես, նախկինում այն կոչվել է Չարդախլու եւ բնակեցվել է հայերով։ Սակայն ադրբեջանական իշխանությունները փորձել են ոչնչացնել բոլոր հետքերը, այդ թվում՝ ոչնչացնում են հայ խորհրդային գեներալների, Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները։ 

«Ոչնչացվում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու վետերանների հուշարձանները, Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զինուժը նպատակաուղղված ոչնչացնում եւ պղծում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանները: Պարզ օրինակ.՝ Արցախը տվել է Խորհրդային Միության հինգ մարշալ: Այժմ ոչնչացված են այդ մարդկանց բոլոր հուշարձանները իրենց պատմական հայրենիքում, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող իրենց հարազատ գյուղերում: Չարդախլու գյուղում, որը տվել է Խորհրդային Միության հարյուրավոր գեներալներ, երկու մարշալ՝ Բաղրամյանն ու Բաբաջանյանը, բոլոր հուշարձանները ոչնչացվել են: Իր հայրենի գյուղում ոչնչացվել է ծովակալ Իվան Իսակովի հուշարձանը: ԽՍՀՄ ընդամենը երեք ծովակալ է եղել, նրանցից մեկը Ղարաբաղից էր, իսկ նրա փոքր հայրենիքում հուշարձանը ոչնչացվել է: Ավերվել է մարշալ Հանբերյանցի հուշարձանը, պղծվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը՝ նրա ծննդավայր Շուշիում: Ավերվել է Իվան Թեւոսյանի հուշարձանը, մարդ, որի ջանքերի շնորհիվ ԽՍՀՄ ողջ արդյունաբերությունը արեւմտյան շրջաններից, որոնք բռնազավթման սպառնալիքի տակ էին, տարհանվել է Ուրալից այն կողմ եւ Սիբիր: Թեւոսյանը Բաղրամյանի հետ միասին թաղված է Կրեմլի պատի տակ:

     

Spread the love