Արցախի ՊԲ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Ադրբեջանի ՊՆ-ն 2-րդ սուտ հաղորդագրությունն է տարրածել

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 11։30 -16:20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Spread the love