Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված Երեւանում կրկին փողոց կփակվի։
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են՝ նոյեմբերի 27-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը: