«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում:
Փոխնախարարի խոսքով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում:
Կսահմանվեն նաեւ լիազորող նորմեր, որոնք թույլ կտան վերահսկել եւ ունենալ հստակ կարգավորումներ` կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով` նաեւ կլինիկական ամբիոնների, մարզադահլիճի եւ դրանց սարքերով, սարքավորումներով, նյութերով ու գույքով հագեցվածության վերաբերյալ:Գլխադասային` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: