Չարենցավանցում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ավագանու համամասնական ընտրությունների արդյունքները չեն գոհացնում ազգաբնակչությանը , ոմանք կարծում են , որ իշխանական կուսակցության թիմի ներկայությունը համայնքում պետք է լիներ առաջատար, հաշվի առնելով ավագանու թիմի անդամների հեղինակությունը , ժողովրդականությունն ու անաչառությունը:
Նախ հիշեցնենք , որ երկարամյա համանքապետ՝ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ երդմանակալության ժամանակ միայն իր թիմակիցներն են ներկա եղել, մյուս երկու ավագանու թիմերը «Ապրելու երկիր»-ն ու «ՔՊ» -ն չեն մասնակցել միջոցառմանը:
Իսկ ահա երդմնակալությանը հաջորդած նիստը վեր էր ածվել՝ ոչ թե համայնքային խնդիրներն օրակարգ բերելու և դրանց լուծման տարբերակները քննարկելուն այլ «ՔՊ» թիմը փորձում էր պարզաբանում ստանալ քաղաքապետից, թե ներկուսակցական խնդիրները ի՞նչու են նենգափոխվում քաղաքական աստառ ստանալու նպատակով:
Հիշեցնենք՝ Չարենցավանի թիվ 3 դպրոցի աշակերտը ոտքով կոտրում է դպրոցի հարակից կանգառը և հեռանում:Թե ինչ զարտուղի ճանապարհով է տեղադրվել տեսախցիկը, որը ֆիքսել է վերոնշյալ միջադեպը , եւ ինչ արգումենտներ է առաջ քաշել քաղաքապետը նայեք առաջարկվող տեսանյութում.
Պատրաստեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ