ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխություններով, որի արդյունքում պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվել են հաշմանդամության կարգից եւ նպաստից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատասխանել է, որ միասնական սոցիալական ծառայության կարեւոր գործառույթներից մեկն էլ բժշկասոցիալական փորձաքննությունն է: Ըստ նախարարի` ներկայում շրջանառվում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է «Զինվորական ապահովագրության» հիմնադրամի այն շահառուներին, որոնք ի սկզբանե ունեցել են հաշմանդամության երկրորդ կարգ եւ վերափորձաքննության արդյունքում ստացել են երրորդ կարգ, 3 տարի ժամկետով կվերադարձվեն երկրորդ կարգի խմբի մեջ: