Գալիք տարում Կադաստրի կոմիտեն կիրականացնի 1 ծրագիր

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:
Կադաստրի կոմիտեն գալիք տարում իրականացնելու է 1 ծրագիր՝ 7 միջոցառումներով: 2022-ին  կառույցին նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 997 մլն դրամ՝ 2021-ին հաստատված 4 մլրդ 645 մլնի  դիմաց, աճը կազմում է 352 մլն  կամ 7,6 տոկոս:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ գալիք  տարում կառույցն իրականացնելու է  «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը» ծրագիրը:
Հատկացվելիք 4 մլրդ 997 մլն դրամից  1 մլրդ 210 միլիոնն  ուղղվելու է կապիտալ ծախսերին:  Մնացած գումարները կօգտագործվեն կառույցի պահպանման նպատակով:
Սուրեն Թովմասյանը նշել է, որ կոմիտեն 2022-ին նախատեսում է զարգացնել էլեկտրոնային ծառայությունների մատուցումն ու հանրային իրազեկումը:  Ընթացիկ տարում կոմիտեն ստացել է  շուրջ 60 000 էլեկտրոնային դիմում:
Spread the love