Կոմիտասի հոգեշեղման պատճառը ամենևին Ցեղասպանությանը ականատես լինելը չէր, այլ այն, որ Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը, դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը՝ կարծելով, թե իրենց ոչինչ չի լինի։
Մեծանուն գրող, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-ի այս տողերը ահասարսուռ են և արդիական մինչև մեր օրերը: Այս խոսքերը այսօր իրենց ֆբ էջերին հիշել և գրառել են մի շարք քաղաքական և հանրային դեմքեր ՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ-ից մինչև «Ապրելու Երկիր» կուսակցության Սիսիան խոշորացված համայնքի ավագանու անդամ և համայնքապետի թեկնածու ԱՐԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ:Բայց ի՞նչու դարձավ այս մտահոգությունը այսօր ակտուալ, երբ տարիներ շարունակ նույն գործը (հայերի և հայոց հարցի, Արցախի) նկատմամբ «թքած» ունենալու վերաբերմունք են դրսևորել շատերը:
Ինչպես հիշում եք 2015 թվականին ընդառաջ երբ լրանում էր Հայոց ցեղասպանության 100 տարվա տարելիցը Պոլսո հայերից շատերը մասնավորապես՝ Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը մասսայաբար Էրդողանի (դուդուկի տակ) հերքե՞ց, թե ու՞րացավ Հայոց ցեղասպանությունը, որը ժամանակին մեծ աղմուկ հանեց մամուլում և հանրային այլ օղակներում, այդ մասին խոսեցին մտավորականներ՝ ինչպս օրինակ ՀՀ ԳԱԱ բանասիրական գիտությունների դոկտոր՝ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ: Այնպես , որ Պոլսո և շատ այլ քաղաքների շարքային ու հանրային հայ քաղաքացիները ոչ միայն 1915 թվականին այլև մինչ օրս շարունակում են իրենց քեֆը սրճարաններում թեյերով և այլ բաներով…այնպես որ ամեն մի նոր բան մոռացված հինն է…
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ