Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։
Հետադարձ կապ` 102, 911։
Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, իսկ օրվա ընթացքում հնարավոր է բացվի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: