70 կողմ ձայնով Նարեկ Ղազարյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Ղազարյանի թեկնածությունը: