ԿԲ նախագահի տեղակալ է ընտրվել Արմեն Նուրբեկյանը

70 կողմ ձայնով Արմեն Նուրբեկյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը:

Spread the love