Պուտինն Ալիեւի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցը  

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Քննարկվել են մի շարք ակտուալ թեմաներ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։

Զրուցակիցները բարձրացրել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը։

«Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերին՝ կապված, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահը Ալիեւին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, որը դեկտեմբերի 24-ին դարձել է 61 տարեկան։

Spread the love