
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ բնագավառի ֆինանսավորումը 2022-ին կկազմի շուրջ 120 մլրդ դրամ: Ոլորտին ուղղվող ծախսերն ընթացիկ տարվա համեմատ կավելանան 4.7 տոկոսով: Նշվել է, որ հաշվի առնելով 2020-2021թթ. համավարակով պայմանավորված առողջապահության համակարգի համաշխարհային արդի մարտահրավերները՝ գումարներն առաջնահերթ ուղղվելու են վերջինիս դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը, հանրությանը պատվաստանյութերով ապահովմանը, առողջապահական համակարգի ռիսկերին արագ եւ համարժեք արձագանքմանը: