Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցի Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն իր տարածքում. վարչապետ Posted on November 8, 2021November 8, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը ահռելի աշխատանք է կատարել, ինչը ես բարձր եմ գնահատում. սկզբից քննարկվել է, թե ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել եւ ինչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուստաեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է, որ բացվում են բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները, որից հետո անդրադարձ կա, որ ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ:«Դրանից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանպորտային կոմունիկացիաների կառուցման մասին: Սա նրա մասին է, որ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն եւ եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ պետք է նոր կոմունիկացիաների մասին, այդ ժամանակ էլ դրա մասին պետք է մտածենք:Ընդ որում, մեր ընկալումն այն է, որ այո, Ադրբեջանը պետք է ՀՀ տարածքով, ՀՀ սուվերեն ճանապարհներով հաղորդակցվի Նախիջեւանի հետ, որին մենք պատրաստ ենք, Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի եւ Իրանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պետք է ունենա:Նաեւ ըստ էության, մենք խոսում ենք նրա մասին, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա նաեւ Թուրքիայի հետ: Այսինքն չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցության մասին»,-հայտարարեց Փաշինյանը:Նրա ներկայացմամբ, աշխատանքային խումբը գրել է, գծագրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջեւան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոչ-Բիչենեկ հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված. «Մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն իր տարածքում: Նաեւ ավտոմոբիլային ճանապարհներ: Աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր հնարավոր ուղիները, նաեւ Ռուսաստան, Իրան հասանելիության ուղիները: Մենք հիմա պետք է քննարկումներով գանք համաձայնության այդ երթուղիների վերաբերյալ:Տեխնիկական մասը, իրականում, ամենադժվար մասը չէ: Ամենադժվար մասը հենց բանաձեւերի խնդիրն է, թե ինչ բանաձեւերով կոմունիկացիաները պետք է աշխատեն:Արձանագրված է, որ այդ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտո-սանիտարական կետեր:Նորմալ գործընթացը գնում է, բայց կան դժվարությունները, կան նաեւ տեխնիկական հարցեր, որ աշխատանքային խումբը ներկայացրել է, թե որ տեխնիկական խնդիրը ոնց կարելի է լուծել, մնացածը մնում է քաղաքական որոշումների տիրույթում»,-հայտարեց նա: Post Views: 88 Spread the love