ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա խոսել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։
«Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթեւեկության հնարավորինս արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ նշված պայմանների համաձայն: Ընդգծել է նաեւ բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի որոշումների կայացման կարեւորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ջեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների վրա համապարփակ աշխատանքը վերսկսելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։