Առաջիկա ընտրությունների և համայնքային նշանակության խնդիրների հետ կապված՝ «Զրույց » թերթի և «progressarmenia.com » կայքի զրուցակիցն է Արտաշատ քաղաքի նախկին փոխքաղաքապետ, խոշորացվող համայնքի ավագանու թեկնածու, « Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար՝ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
–Պարոն Ղազարյան, քաղաքի առաջ ծառացած ո՞ր խնդիրները Ձեզ ստիպեցին առաջադրվել քաղաքապետի պաշտոնում:
-Նախ և առաջ շնորհակալ եմ, ինձ վստահելու համար , այս կարևոր առաքելությունը՝ Արտաշատի համայնքապետի թեկնածու առաջադրվելու փաստի հետ կապված: Ես տեղյակ եմ, որ մեր համայնքներն ունեն բազմաթիվ խնդիրներ և մենք ի զորու ենք լուծումներ առաջարկել : Մեր ավագանու ցուցակում ընդգրկված են երիտասարդներ՝ բանիմաց և գրագետ, իչպես նաև տարիքով մարդիկ, որոնց մասնագիտական փորձն ու կարողությունները ևս մեզ անհրաժեշտ են համայնքի կառուցման տեսլականը ապահովելու համար:
Մեր թիմով փորձելու ենք ամեն ինչ անել , որպեսզի մեր համայնքի հոգսերը թեթևացնենք և մեր ծրագրեը կյանքի կոչենք :
Ես կարծում եմ համայնքների խոշորացման՝ ավագանու ընտրություններին պետք է մասնակցեն բոլոր մտահոգ քաղաքացիները, ովքեր իրենց համայնքի ապագայի համար ունեն զարգացման առողջ ծրագրեր:
-Ի՞նչպես կգնահատեք Ձեր շանսերը, ընտրություններին մասնակցող կուսակցությունների առատության ֆոնին:
–Ա՛յո Արտաշատ խոշորացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է վեց քաղաքական ուժեր, սակայն մենք ոչ մեկի ուժերը ոչ թերագնահատում ենք , ոչ էլ գերագնահատում: Իսկ մեր շանսերը կգնահատի ժողովուրդը իր ընտրաքվեյի միջոցով: Ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել, ամեն ինչ պարզ կլինի դեկտեմբերի հինգից հետո թե մեր ժողովուրդը , որ քաղաքական ուժին կամ ուժերին է վստահում քաղաքային իշխանությունների կառավարումը:
Մենք առաջարկում ենք մեր ծրագրային դրույթները, եթե ազգաբնակչությունը հավանություն կտա և կվստահի մեզ , ուրեմն մենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ կստանձնենք այդ պատասխանատու առաքելությունը: Քանի-որ գիտակցում եմ , թե ինչ ծանր բեռի տակ ենք մտնում , բայց մեր երիտասարդ ավագանու թեկնածուներն ունեն համապատասխան մասնագիտությունները և համայնքին ծառայելու կամքը, որի համար ես վստահ եմ , մեր քաղաքական թիմի հաջողություններին: Որոշել ենք համախմբել մեր ուժերը և շենացնել մեր համայնքը:
՛՛ՄԵՐ ԹԻՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲՈԼՈՐՆ ԷԼ ԱԿՏԻՎ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՐԳՎԱԾ ԵՎ ՍԻՐՎԱԾ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ, ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՛՛
-Պարոն Ղազարյան կա արդյո՞ք լարվածություն նախընտրական այս ֆոնին:
-Ո՛չ : Լարված մթնոլորտ չկա , խաղաղ և հանգիստ է , սակայն ժամանակը ցույց կտա, եկեք կանխատեսումներ դեռ չանենք: Այս պահին կարող եմ ասել կա հավասար ձևաչափ , որտեղ յուրաքանչյուրս կարողանում է իր քարոզարշավը կազմակերպել և հանդիպել ազգաբնակչություն հետ:
-Ի՞նչպես եք կազմակերպելու Ձեր քարոզարշավը :
-Մենք որոշել ենք մեր թիմով այցելել տարածաշրջանի բոլոր գյուղական համայնքեր և ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը , համայնքի զարգացման հետ կապված, սակայն մեր նպատակը ՝ոչ միայն ներկայցնելն է այլև ժողովրդից իրենց առաջարկները լսելը , նրանց խնդիրներին ծանոթանալը և միասին լուծումներ գտնելը:
-Պարոն Ղազարյան արդյո՞ք ծանոթ եք գյուղական համայնքների ենթակառուցվածքներին և ո՞րքանով եք տիրապետում նրանց խնդիրներին ՝ հաշվի առնելով , որ գյուղերը շատ սպեցիֆիկ կառուցվածք ունեն:
-Այսօր մեր գերնպատակն է գյուղական համայնքներում, տեղում ճիշտ թիմ կառուցելը, ովքեր քաջատեղյակ են իրենց գյուղի խնդիրներից և մտահոգ են դրանց լուծմամբ և ունեն հստակ առաջարկներ: Մենք այս ընթացքում լսել ենք մեր գյուղացիներին, որոնց պահանջը շատ արդար է և կառուցողական: Մենք հաշվի ենք առել այդ բոլորը և մեր հաղթանակի պարագայում պարտավոր ենք այնպես կազմակերպել աշխատանքները, որ բնական աղետներից տուժած գյուղացիները չընկնեն կառավարություն դռները օգնություն խնդրելու ակնկալիքով, այլ մենք պետք է տեղում , առանց գյուղացու դիմումի իրազեկված լինենք ՝ ցրտահարության, կարկտահարության, բերքի պահանջարկի , դրանց մթերման , ոռոգման ջրերի համակարգի արդարացի բաշխման և գնագոյացման բոլոր խնդիրներով, որոնք մինչ օրս չի արվել, այդպիսի նախադեպ դեռևս չի եղել:Մենք պատրաստ ենք ազգաբնակչության կողքին լինել օրը 24 ժամ:
-Գաղտնիք չէ , որ շուրջ 40 խիտ բնակեցված գյուղական համայնքներ են առաջիկայում միավորվելու, որտեղ ամեն մեկն ունի իր մենթալիտետը , խմբավորումները, կոնֆլիկտային անձինք:
-Այդպիսի մարդ չեմ տեսնում , ում հետ ես կոնֆլիկտ ունեմ, ասեմ ավելին՝ ես կոնֆլիկտային անձնավորություն չեմ, կարծում եմ ամեն ինչ կարելի է կառավարելի դարձնել ճիշտ և սրտացավ վերաբերմունքի միջոցով:
-Պարոն Ղազարյան Ձեր խոսքը՝ ընտրողներին:
-Կցանկանամ, որ մեր ազգաբնակչությունը կատարի գիտակցված ընտրություն, որպեսզի մարդիկ լսեն և ծանոթանան բոլորի ծրագրերին և ընտրեն այնպիսի թիմ, որը կարող է ծառայել Արտաշատ համայնքի բնակիչներին:
ԱՅՑԵՔԱՐՏ
ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՂԱԶԱՐՅԱՆ
Ծնվել է 1988 թվականին Արտաշատ քաղաքում
2005 թվականին ավարտել է Արտաշատ քաղաքի N 6 միջնակարգ դպրոցը.
2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը:
2011-2012 թվականներին ծառահել է ՀՀ զինված ուժերում: Այնուհետև սովորել և ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ:Այնուհետև
2015-2017 թվականներին աշխատել է ՀՀ Վերահսկիչ պալատում:Միաժամանակ 2016 թվականին ընտրվել է Արտաշատ համայնքի ավագանի : Աշխատանքային գործունեությունը բեղուն է :Աչքի է ընկել նաև հասարակական ակտիվ գործունեությամբ:2018-2021 թվականները զբաղեցրել է Արտաշատ համայնքի փոխքաղաքապետի պաշտոնը:2021 թվականի սեպտեմբերի 10-ից «Օրենք և արդարություն» կուսակցության նախագահն է: Ամուսնացած է , ունի մեկ որդի: Թեկնածուն հպարտ է իր ընտանիքով :
Հոդվածը՝ Կ. Սարգսյանի