
Ըստ էության քննարկման կարիք չունեցող հարցերի պարագայում կարգավորման գործընթացի առավել օպերատիվ եւ արդյունավետ կազմակերպման նպատակով նախատեսվել է գրավոր քվեարկությամբ հանձնաժողովի որոշումների ընդունման հնարավորությունը եւ կազմակերպման ընդհանուր կարգը, որի մանրամասները կսահմանվեն հանձնաժողովի կողմից: Ամրագրվել են նաեւ բանավոր որոշումների ընդունմանն առնչվող կարգավորումներ: Նշվել է նաեւ, որ նախագծերի ընդունումն ուղղված է հանձնաժողովի հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության սահմանադրաիրավական մանդատն իրագործելու կարողությունների բարելավմանը:Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի որոշմամբ կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Պատգամավորները դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթին: