Հիմնական զեկուցողների առաջարկով հետաձգվել է մի շարք նախագծերի քննարկումը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի նիստում մինչեւ երկու ամսով հետաձգվել է ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի եւ ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել մի շարք օրենքների նախագծերի:

Spread the love