Skip to content
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ Բաց նամակ Վեհափառ Տեր , մեր քաղաքացիական նախաձեռնող խումբը հանդես է գալիս հայանպաստ առաքելությամբ և ի նպաստ ծառայեցնում մեր միջոցները, թե՛ Հայաստանում , թե՛ Արցախում և թե՛ համայն սփյուռքում :Արցախահայության անվտանգության և տեղի մշակութային արժեքների պահպանությանը մեր գործունեության ծրագրում գլխավոր տեղում է , ուստի դրան միտված մեր քայլերը ցանկանում ենք համատեղել հայ եկեղեցու հետ , և այս դժվարին ժամանակներում ազգապահպան առաքելությունը եկեղեցու հետ միասին կենտրոնացնել: Ազգապահպանությունը, որպես համախմբման հիմք ընկալելու համար նախ ելակետ ենք ընդունել այն, որ մեր պետության և ազգի ընդհանուր թշնամու քարոզչամեքենային հաջողվել է միջազգային տարբեր հարթակներում համոզիչ դարձնել ակնհայտ կեղծիքներ: Առանց վարանելու եւ առանց խոչընդոտների հանդիպելու այդ քարոզչամեքեն ոչ միայն պնդումներ է անում, թե իբր Հայաստանն է սանձազերծել պատերազմը, Ադրբեջանի դեմ եւ ինքը հարկադրված է եղել պաշտպանվելով՝ հաղթել, այլև իր համար ստեղծել է թշնամու կերպար: Այդ կերպարի դեմ պայքարով է հագեցված նրա հանրային քաղաքականությունը. Դա էլ խիստ անտրամաբանական է դարձնում Երևանից հնչող խաղաղության կոչերը… Վերոհիշյալ խնդիրներին ընդդիմանալու համար մեծ ջանքեր են պահանջվում մեզանից յուրաքանչյուրից: Համոզված ենք, որ միայն ուժերի համախմբմամբ կարող ենք ապահովել Հայաստանի անվտանգությունը և ապագան: Վեհափառ Տիր, մենք՝ գտնվելով եկեղեցու կողքին, առաջարկում ենք մեր աջակցությունը: Մենք մշտապես հետևում ենք Ձեր (Առաքելական հայ եկեղեցու) հայանպաստ գործունեությանը միտված ջանքերին հատկապես վերջերս տեղի ունեցած Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած ելույթին, ուստի` հստակ գնահատականները Ձեր կողմից, որոնք ուղղվեցին հենց Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին. -պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, իսկ պատերազմում ոչ պակաս դերակատարում են ունեցել Թուրքիան, վարձկան ահաբեկիչները եւ մի շարք այլ պետությունների զինված ուժեր: Համոզված ենք, որ ուժի միջոցով պարտադրված ենթադրյալ խաղաղությունը հուսալի և իրական չէ: Դրա վառ ապացույցն Ադրբեջանի ներկայիս ռազմատենչ կեցվածքն է: Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը բնավ փակված չէ, այն օրակարգից չի հանվել անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ավելին` այն միանշանակ գտնվում է միջազգային իրավասու կառույցների տիրույթում, հարկ է անհապաղ վերադարձնել ռազմագերիներին` անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչպիսի կարգավիճակ է իրենց տալիս: Վեհափառ տեր այսօր մենք առավել քան երբևե, համաշխարհային գլոբալիզացիայի և անորոշությունների մարտահրավերներին դիմակայելու համար պետք է մեր եկեղեցու շուրջ հավաքվեն բացառապես այն միավորումները, որոնց գործուներությունը և նպատակը բխում է հայ ժողովրդի մշակույթի, եկեղեցու արվեստի զարգացմումից ու արժեքների պահպանումից: Ա՛յո, այսօրվա հրամայականն է՝ կանգնել եկեղեցու կողքին: Ակնհայտ է, որ դարերի հոլովույթում երբ եկեղեցին իր շուրջը հավաքել և միավորել է իր զավակներին ունեցել ենք հաջողություններ: Հետևաբար, դատապարտված ենք՝ միասնական լինելուն հայկական սրբավայրերը յուրացնելու կամ իրականում գոյություն չունեցող կրոնական համայնքների զեղծարարության դեմ պայքարում: Ինչ խոսք, այս մոտեցումը սոսկ մերկապարանոց եզրահանգում չէ: Վեհափառ Տեր, մեր կազմակերպությունը պարբերաբար այս բնույթի նպատակադրումներ է անում՝ խնդրադրելով եւ գործնական հարթություն տեղափոխելով միասնական քայլեր մշակելու իր ռազմավարությունը: Վստահ ենք, որ հայապահպանության, հայ ազգի անվտանգության ապահովման, նաև պատմական արդարության հիմնախնդիրները հնարավոր ու անհնարին ցանցային կապերով կարող ենք լուծել միայն երբ եկեղեցին համախմբի իր ժողովրդին: Մենք առաջարկում ենք համախմբում ընդհանուր գաղափարի շուրջ, որի համար առաջարկում ենք մեր Հասարակական Կազմակերպության աջակցությունը սրբազան Եկեղեցուն: Հարգանքներով ՝ «ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱն ՀՀ, քաղաք Երևան , Խանջյան 47 բնակարան 2 Հեռախոս. 055 96-42-42 E.mail Progressivearmeniainfo@gmail.com .:
Post Views: 234
Post navigation