Արտաշատ խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ

«Զրույց» լրատվականը շարունակում է անրադառնալ ՏԻՄ ավագանու առաջիկա ընտրություններին:Մասնավորապես Արտաշատ խոշորացվող համայնքային ընտրությունները մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պարբերաբար անրադառնում ենք նաև թեկնածուների հանդիպումներին:Այդ ֆոնին «ՔՊ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Կառլեն Մկրտչյանը շարունակում է իր այցերը գյուղական համայնքներ, քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է անցկացնում ազգաբանկչության հետ:

« Մենք այցելելու ենք Արտաշատ խոշորացված համայնքի բոլոր վարչական շրջաններ և Ձեզ հետ քննարկելու ենք համայնքային զարգացմանն միտված հարցերը։ Յուրաքանչյուր համայնքում ամենամանրակրկիտ ձևով ուսումնասիրելու ենք այդ համայնքին բնորոշ խնդիրները և Ձեզ հետ քննարկելու ենք դրանց լուծմանը միտված մեխանիզմները։«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում ընգրկված են ամենատարբեր ոլորտի մասնագետներ, իրենց գործի բանիմաց մարդիկ, համայնքների զարգացման գործում մեծ ներդրում և ավանդ ունեցած անձիք։

Մեր թիմը՝ իմ գլխավորությամբ, ջանք և եռանդ չի խնայի Արտաշատ խոշորացված համայնքի զարգացման գործում, որում ակտիվ մասնակցություն պետք է ունենաք նաև Դուք »։

Հայտարարված էր թեկնածուի ֆեսբուքյան էջում և յուրաքանչյուր օր սահմանված կարգով այցելում են գյուղական համայնքներ, որտեղ ծանոթանում են գյուղի ազգաբնակչությունը հուզող հարցերին, համայնքային նշանակության խնդիրներին և միասին լուծման արդյունավետ ճանապարհներ մշակում :

ՀԳ շարունակելի.

Կարինե Սարգսյան

Spread the love