Գեղամասարում լարված վիճակ է, թշնամին մեծ թվով զինտեխնիկա է կուտակել սահմանին․ Հակոբ Ավետյան

Վարդենիսի Սոթքի տարածաշրջանում դրությունը ևս լարված է«Գեոպրոմայնինգ Գոլդ»  ընկերությունը իր աշխատակիցներին աշխատավայրից անվտանգության նկատառումներից ելնելով տարրհանել է: Ինչպես նաև մենք տեղեկացանք, էր Գեղամասար խոշորացված համայնքի սահմանին թշնամին մեծ թվով զինծառայողներ և զինտեխնիկա է կուտակում։ Այդ ս մասին  ավելի վաղ հայտնել էր Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Շատ լարված վիճակ է։ Կեսօրից սկսած թշնամու կրակոցներ է հնչեցնում, մեր կողմն էլ պասիվ չէ, պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում։ Այս պահին բարձր զգոնությամբ սպասում ենք, թե ինչ պետք է լինի։ Այս պահին կրակոցները շատ չեն, հանդարտ է»,- նշեց նա։

Հակոբ Ավետյանն խոսքով՝ բնակիչների մոտ խուճապ չկա։

«Ինչ-որ տեղ նույնիսկ բնակիչների համար այս ամենը սովորական է դարձել, ամեն ինչ տեսել են։ Հիմա պատրաստ սպասում են ամեն իրավիճակի՝ արագ արձագանքելու համար։ Բնակիչները միշտ էլ պատրաստ են մարտական գործողությունների մասնակցել»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։

Լրատվություն

Spread the love