Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հետեւողական քայլերի կարեւորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում, մանրամասն քննարկվել են առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով։