Թուրքիայում հայ պատրիարքարանը գումար կհանգանակի երկրաշարժից տուժածներին

Թուրքիայի երկրաշարժից տուժվածների համար  դրամահավաքին մասնակցել են նաեւ ազգային փոքրամասնությունները։

Ավելի  վաղ գրել էինք, որ  Ստամբուլահայ գործարար և բարերար ՝ ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ  ներկայացրել էր  , որ այս ամենի ֆոնին Թուրքիայի կառավարությունը կրթության նախարարի միջոցով հրահանգել է, որ Թուրքիայի հայ պատրիարքարանը իրեն պատկան մարմինների ինչպես նաև  հայկական դպրոց-վարժարաններից նյութական օգնություն հատկացնի աղետից տուժածների (զոհերի, վիրավորների ընտանիքների) համար: Ստամբուլահայի խոսքերով՝ Թուրքիայում գործող շուրջ 38 հայկական եկեղեցիներ կան:Օրերս Պատրիարքարանի կողմից հրավիրված ընդհանուր ժողովի արդյունքում որոշվել է , որ յուրաքանչյուր  եկեղեցի (դպրոց ու վարժարան) կհանգանակի 20 հազար թուրքական լիրա , որը կազմում է շուրջ 1000 ԱՄՆ $ ընդհանուր հանգանակությունը կկազմի 38 հազար ԱՄՆ դոլար:

Կարինե Սարգսյան

Spread the love