Չարենցավանում փետրվարի 14 ին տեղի ունեցավ ավագանու առաջին նստաշրջանի թիվ 1 հերթական նիստը:
https://www.youtube.com/watch?v=eS6Fu3CvNRQ
Օրակարգում 22 հարց էր, որոնց մի մասը վերաբերվում էր Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեյի 4-րդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականին:Թե (բյուջեները) , որ ուղղությամբ են ծախսվել և ի՞նչ արդյունք են տվել:Քննարկումը երկար էր հաշվի առնելով«ՔՊ» ավագանու անդամների մանրակրկիտ ստուգումները և նոր հարցերի պարզաբանումը համայնքապետարանի աշխատանքների, ծախսերի վերաբերյալ: Պարզ ասած ավագանու անդամները պնդեցին և հիմնավորեցին , որ քաղաքապետարանի աշխատակազմը թերացել է և ժամանակին չի ներկայացրել բյուջեի կատարողականին վերաբերող փաստաթղթերը մինչև փետրվարի 14-ին ընկած հատվածում:Սակայն սա դեռ ամենը չէ , ՔՊ-ականները օրակարգի ոչ բոլոր կետերին կողմ քվեարկեցին, որոնք հատկապես վերաբերվում էր նախկինում կնքած պայմանգրերին , որոնք ըստ փաստաթղթի համայնքի սեփականություն համարվող (տարածք-գույք),վարձակալության էր տրվել շուկայականից շատ ցածր գներով:
Այդ խնդիրը ավագանին որոշեց, հետաձգել և քննարկել հաջորդ ՝ մարտի 14-ին սպասվող նիստի ժամանակ: Լարված և թեժ ավագանու նիստը շարունակվեց հատկապես այն խնդիրների պատճառով , որոնք վերաբերվում էին բյուջեի նախորդ տարվա կատարողականին , երբ տնտեսական և կենցաղային առումով գնումները չեն համապատասխանում իրականացված աշխատանքների սպասվող մակարդակին: Ավելի պարզ ՝ Չարենցավան քաղաքում մինչ այժմ ձյան և սառույցի շերտերը պատված են մայթերն ու փողոցները , անհարմարություն և վտանգ սպառնալով հատկապես ծերերին և մանուկներին (սահել ..կոտրվածքներ), բայց այս ամենի ֆոնին գումար է դուրս գրվել բյուջեից ծառայությունը իրականացնելու համար:
Հ.Գ. «ՔՊ»-ական ավագանու անդամները փաստեցին և պնդեցին իրենց տեսակետները նախորդ տարվա բյուջեյի և առաջիկա սպասվող բյուջեների ընդունման և նրա ուղղությունների կատարողականի շուրջ շատ հետևողական են լինելու:
Պատրաստեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ